Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՆՈՒՄ ԵՆ ՎԱԽԸ ՍՐՏՈՒՄ

Մարզեր

Գյումրիում 88 վթարային շենքեր շարունակում են բնակելի մնալ: Ինչ է լինելու վերջիններիս ճակատագիրը, դեռեւս անորոշ է, սակայն եւ պարզ է, որ մի քանի տարի հետո սրանցից շատերը պարզապես հավասարվելու են հողին:

Թե ինչ վիճակում են քաղաքի 88 բնակելի վթարայինները, գիտեն նաեւ պատկան ատյաններում, չնայած որ չեն էլ հիշում, թե լուրջ ուսումնասիրություններ երբ են կատարվել:

Զուտ ակնադիտական ուսումնասիրության դեպքում շենքի վրա առկա ճաքերի քանակից ու լայնությունից էլ որոշվում է, թե վթարային որ կարգին է արժանանում տվյալ շենքը: Գործիքային ուսոմնասիրություն Շիրակի մարզում վերջին անգամ կատարվել է շենքերի ամրացման ժամանակ միայն:

Սակայն այս տարի կառավարության որոշմամբ 15 միլիոն դրամ հատկացվում է վերջնական հետազոտելու ու եզրակացություն կայացնելու համար, պարզելու` հնարավո՞ր է այս շենքերում ապրել, թե ոչ:

Բայց եւ պարզ է, որ տարիների ընթացքում վթարայնության աստիճանները տատանվում են` սանդղակի վերեւներում հայտնվելով: Ինքնին արդեն խարխլված հիմքերը ու պատերը նաեւ խարխլում են եղանակն ու մարդկային անուշադրությունը:

Վթարայիններում ապրող հարյուրավոր ընտանիքներ անձրեւի կաթիլներից ու քանդվող կտուրից զատ վերեւից սպասում են կառավարական «մանանայի»: Սակայն կառավարական ոչ մի ծրագիր այս տարի եւս չի նախատեսվում, իսկ հաջորդ տարիների համար դեռ հարցական է, տեղի իշխանությունները նշում են դեռ վաղ է խոսել:

Գյումրիի «Ցայգ» հ/ը