ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինԽոտի կուտակման աշխատանքների ժամանակ սահմանամերձ Բաղանիս գյուղում «Գազ» մակնիշի ավտոմեքենան թեքության վրա մի քանի տասնյակ մետր սահելով` ընկել է ձորը: Պատահարի հետեւանքով բեռնատարում գտնվող երեք հոգին, որից երկուսն անչափահաս, վնասվածքներ են ստացել: Ինչպես հայտնեցին Նոյեմբերյանի հիվանդանոցից, 1993 թ. ծնված Նաիրի Շահնազարյանի 2 կողերը կոտրվել են, 1995թ. ծնված Արմեն Ալավերդյանը ստացել է աջ սրունքի ենթահոդախտում եւ այլ վնասվածք, իսկ 1969թ. ծնված Սերյոժա Ալավերդյանն ունեցել է գանգաթաղի սալջարդ եւ այլ վնասվածքներ:
Պատահարից 3 ժամ անց այլ տեխնիկայի օգնությամբ դեռեւս չէր հաջողվել բեռնատարը հանել ձորից: Նոյեմբերյանի հիվանդանոցից հայտնեցին, որ 3 վիրավորները բուժում են ստանում հիվանդանոցում:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ