ԹԵՂՈՒՏԻ ՎՆԱՍԸ ԿՀԱՍՆԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ
Աջակցիր «Ա1+»-ինԽորհրդային տարիներին Նոյեմբերյանի շրջանի դեղձի այգիները մնչեւ 30 հազար տոննա բերք էին տալիս: Դրանք ոռոգվում էին Դեբեդից քառաստիճան պոմպակայանի միջոցով: Վառելիքաէներգետիկ ճգնաժամի պատճառով դրանք այգիներն գրեթե ամբողջությամբ հատվեցին: 2000-2003թթ. ԻՖԱԴ կազմակերպության դրամաշնորհով տնկվեց մտ 350 հա այգի: Դրանց 70 տոկոսը ներկայումս բերքատու է:«Նոյեմբերյանի այգեգործների միություն» ՀԿ նախագահ Սպարտակ Զաքարյանի վկայությամբ այս տարի սպասվում էր մոտ 2000 տոննա բերք, սակայն տեղացած անձրեւների պատճառով բերքը կկազմի մոտ 1000 տոննա: Սակայն առկա է իրացման խնդիր: Թվում է, թե այս խնդիրը լուծում է ստանում: Այրումի պահածոների գործարանն այժմ ունի նոր համասեփականատեր, որի նեդրումների շնորհիվ կտեղադրվի նոր հոսքագիծ:
Սակայն Թեղուտի բազմամետաղային հանքավայրի շահագործման հանձնելը մեծ վնաս կհասցնի Նյեմբերյանի դեղձի որակին, քանզի դեղձի այգիները ոռոգվում են Դեբեդի ջրով: Առանց այդ էլ Դեբեդի ջուրը հիմա բավական աղտոտված է: Դեղձի այգիների տերերը դժգոհում են, որ այգին գետի ջրով ոռոգելուց հետո դեղձենու բունը սպիտակ փառով է պատվում:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ