ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ ՏՈՒՆ ԵՆ ՔԱՆԴՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ին1980-ական թվականներին Բարեկամավանի ութամյա դպրոցում սովորում էր 360 աշակերտ: Այժմ գյուղի միջնակարգ դպրոցը ընդամենը 42 աշակերտ ունի: Արտագաղթի պատճառով «մեծ աշխարհից կտրված» սահմանամերձ գյուղում շատ տների դռները փակ են: Վերջերս Բարեկամավանում մի տուն է քանդվել տիրոջ կողմից եւ վաճառվել որպես շինանյութ:
Գյուղի բարեկարգ, ցինկապատ թիթեղով երկհարկանի տներից մեկն էլ, որի տերը բնակվում է Երեւանում, որպես շինանյութ, այժմ վաճառվում է ընդամենը 5 հազար դոլարով: Հարեւան Կոթիի բնակիչը, ով պատրաստվում էր գնել եւ քանդել բարեկարգ տունը, հրաժարվել է այդ մտքից, որովհետեւ սահմանամերձ գյուղերում ամբարձիչ կռունկ չկա, որպեսզի բարձրացնի տան հենասալերը: Բարեկամավանի գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը մեզ հետ զրույցում նշեց, թե շինանյութ ստանալու նպատակով քանդված տունը բարեկարգ չէր:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ