Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԻՄԱՎՈՐՈՒՄ Է ԱՇՏԱՐԱԿԵՑԻՆ

Մարզեր

Աշտարակի հրապարակով մեկ երեկոյան տարածվող երաժշտության ելեւէջներին միացել է եռաղբյուր հուշաղբյուրի ջրերի կարկաչը: Ավագ եւ միջին սերնդի յուրաքանչյուր աշտարակցի այս հուշաղբյուրի մոտ իրեն մանուկ է զգում ու սպասում, թե երբ է իր հերթը հասնելու, որ Օֆիկ տոտան երկար շերեփով կաթ լցնի բիդոնի մեջ, որը զգուշությամբ պիտի տուն տանի, ուր սպասում է մայրը…

Իսկ երբ ինչ -որ տեղ ես մեկնում կամ վերադառնում եւ քեզ ճանապարհում ու դիմավորում է Մեծն Ներսես Աշտարակեցին` թեկուզ հուշարձանի տեսքով, քեզ պաշտպանված ու զորեղ ես զգում: Եւ այս ամենը շնորհիվ ամբողջական դարձած հուշահամալիրի:

Անահիտ Դանիելյան

Աշտարակ