ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՆՏԵՐ
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի Տավուշի մարզի գրեթե բոլոր համայնքներում առանց հնձելու են մնացել խոտհարքների մեծ տարածքներ: Չեն հնձվել ոչ միայն հեռավոր սարերում գտնվող խոտհարքները, այլեւ գյուղերին հարակից տարածքները: Հիմնական պատճառը հնձիչ տեխնիկայի պակասն է: Գյուղացիներն էլ, տեսնելով, որ կառավարությունը լոկ խոսքով է օգնում գյուղատնտեսությանը, մի տեսակ անտարբեր են դարձել:
Սահմանամերձ գյուղերում անգործ երիտասարդները գերադասում են պայմանագրային զինծառայող դառնալ, քան գյուղատնտեսությամբ զբաղվել: Մարզի հեռագնա արոտավայրերի զգալի մասում անասուններ չկան, այդ արոտավայրերում խոտը մեծ բարձրության է հասնում: Խոտհարքների եւ արոտավայրերի չօգտագործման պատճառներից մեկն էլ այն է, որ Արարատյան դաշտի համեմատ Տավուշի խոտհարքների եւ արոտավայրերի կադաստրային արժեքը, հետեւաբար` վարձակալության վճարը, մի քանի անգամ բարձր է:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ