ԱՆԱՍՆԱԳՈՄԻՑ ՈՒՂԻՂ ԸԸՀ
Աջակցիր «Ա1+»-ինՏավուշի մարզի երկու` թիվ 40 եւ թիվ 41 ընտրատարածքներում շարունակվում է հոկտեմբերի 19-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի եւ ավագանու թեկնածուների առաջադրումը:
Այն կավարտվի սեպտեմբերի 24-ին ժամը 18-ին: Այդ գործընթացը բավական ակտիվ է ընթանում: Սեպտեմբերի 24-ի կեսօրվա դրությամբ, օրինակ Ադրբեջանի հետ սահմանամերձ Մովսեսում, Վրաստանի հետ սահմանակից Բագրատաշենում առաջադրվել էր համայնքի ղեկավարի 5-ական թեկնածու: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին զարմացնում է հատկապես ավագանու թեկնածուների անգրագիտությունը: Թեկնածուների զգալի մասը չի կարողանում ինքնուրույն լրացնել առաջադրվելու համար պահանջվող դիմումներն ու հայտարարագրերը: Ավագանու թեկնածուներից շատերը առաջադրվում են ոչ թե իրենց, այլ` համայնքապետի թեկնածուների ցանկությամբ: Վերջիններս նրանց հաճախ «բերման են ենթարկում» հենց աշխատատեղից:
Օրինակ, մարզկենտրոն Իջեւանում տեղակայված թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին սեպտեմբերի 23-ին մեծ տհաճություն էր պատճառել Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղի ավագանու թեկնածուներից մեկի «բուրմունքը», ով ԸԸՀ էր եկել անմիջապես անասնագոմից:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ