Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՄՆԱՑ ՄԵՆԱԿ

Մարզեր

«Դիլնետ սերվիս» ՀԿ նախագահ, անկուսակցական Աշոտ Հովհաննիսյանը հրաժարվել է մասնակցել Դիլիջանի քաղաքապետի ընտրություններից: Այդ մասին հայտնեց Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (նստավայրը` Իջեւան) նախագահ Սմբատ Գասպարյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Դիլիջանի քաղաքապետի թեկնածությունից հրաժարականի դիմում էր տվել բնապահպանական պետական տեսչության Տավուշի մարզային բաժնի պետ,ՀՀԿ անդամ, Դիլիջանի նախկին քաղաքապետ Ժորա Սահաբալյանը: Այսպիսով, հոկտեմբերի 19-ի ընտրություններում քաղաքապետի մեկ թեկնածու է մնացել` գործող քաղաքապետ, ՀՀԿ Դիլիջանի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Սանթրոսյանը:

Ընտրության ինտրիգը պահպանվում է համայնքի ավագանու ընտրություններում, ուր ավագանու 15 տեղին հավակնում է 41 թեկնածու:

Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ