Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ ԿՄՐՑԱԿՑԵՆ ԱԶԳԱԿԻՑՆԵՐԸ

Մարզեր

Հոկտեմբերի 19-ին կայանալիք ընտրություններում Նոյեմբերյանի քաղաքապետի պաշտոնին հավակնում են երեք թեկնածուներ` գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Սերյոժա Ամիրաղյանը, նախկին քաղաքապետ, անկուսակցական Վանուշ Ամիրաղյանը եւ անկուսակցական Գրիշա Մամյանը:

Վերջինս վերջին 9 տարում սարում անհատական ֆերմերային տնտեսությամբ` անասնապահությամբ է զբաղվել եւ դժվար թե կարողանա իրական մրցակից լինել մյուս երկու թեկնածուներին: Սերյոժա եւ Վանուշ Ամիրաղյանները հեռավոր ազգակիցներ են, Սերյոժա Ամիրաղյանը սահմանամերձ քաղաքը ղեկավարել է 1996-2002 եւ 2005-2008 թվականերին, իսկ 2002-2005թթ.. որպես քաղաքապետ պաշտոնավարել է Վանուշ Ամիրաղյանը:

Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ