ՋՈՒՐ ԵՆ ՏԱԼԻՍ 7 ՕՐԸ ՄԵԿ
Աջակցիր «Ա1+»-ինԱվելի քան մեկ ամիս է, ինչ Նոյեմբերյան քաղաքում խմելու ջուր է տրվում շաբաթը մեկ: Քաղաքը սնող հիմնական ջրագիծը Գիժսարից ձգվող 58 կմ երկարությամբ ինքնահոս ջրատարն է: Սակայն ամիսներ շարունակ սարերում անձրեւներ չեն տեղում, ինչի պատճառով խիստ պակասել է ջրագծի ակունքում հավաքվող մակերեսային ջրի քանակը:
Քաղաքը սնող երկրորդ ջրագիծը սկիզբ է առնում խորքային հորի ջուրը մատակարարող Բերդավանի պոմպակայանից: Սակայն այս պոմպակայանում էլ անպակաս են վթարները:
Նոյեմբերյանում խմելու ջրի հարցը քաղաքական հարց էր դարձել, որովհետեւ ՏԻՄ ընտրություններից առաջ համայնքի ղեկավարի հիմնական երկու թեկնածուներն էլ խոստանում էին բարելավել քաղաքի ջրամատակարումը, թեեւ ջրի մատակարարումը քաղաքապետի պարտականություների մեջ չի մտնում:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ