Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՇԵՆՔՆ ԱՆՏԵՐ

Մարզեր

Տավուշի մարզում հիվանդանոցների եւ պոլիկլինիկաների միավորումից հետո պոլիկլինիկաների շենքերն անտեր են մնացել: Նոյեմբերյանի պոլիկլինիկայի շենքի առաջին հարկում այժմ ժամանակավորապես տեղավորվել է տարածաշրջանի ռազմական ոստիկանությունը: Հսկա շենքի երկրորդ հարկն ամբողջությամբ ազատ է: Այս կառույցը վնասվել էր 1997թ. երկրաշարժից: Դրանից հետո պետբյուջեից այն ամբողջությամբ հիմնանորոգվել է: Երկու տարի առաջ էլ շենքի տանիքի ծածկը փոխարինվեց ցինկապատ թիթեղով: Ներկայումս չզբաղեցված շենքի երկրորդ հարկը փչանում է աշնանային անձրեւներից:

Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ