Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԴԺԳՈՀ ԵՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ

Մարզեր

2006թ. հոկտեմբերի 26-ին կառավարությունն ընդունել է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի խոշորացման հայեցակարգ: Երկու տարի առաջ ընդունված հայեցակարգի մասին համայնքապետերը միայն այս տարի են իմացել: Հայեցակարգը մշակվել է այն սկզբունքով, որ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը հանձնվում են այն համայնքներին, որոնք սահմանակից են այդ տարածքներին:

Սույն հայեցակարգի համաձայն որոշ համայնքներ շատ հող են ստանում, բազմապատկում իրենց բյուջեն, մյուսներն էլ ձեռնունայն մնում, զրկվում պապենական հողերից:

Ի դեպ, այդ հողերի զգալի մասը սեփականաշնորհված է:

Այս խնդիրը երկու անգամ քննարկվել է Տավուշի մարզպետարանում անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ եւ այս տարվա ամռանը տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում:

Դրանց ժամանակ շատ համայնքապետեր իրենց դժգոհություն են հայտնել իրենց հողերի եւ տեղական բյուջեի մի մասի կորստից: Հայեցակարգը նախնական ձեւով ընդունելու դեպքում բազմաթիվ համայնքներում մեծ դժգոհություններ են սպասվում:

Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ