A
A
ՎԹԱՐՎԵԼ ԵՆ ԵՐԵՔ ՄԵՔԵՆԱ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Ժամը 15:00-ի սահմաններում Գյումրիի Երեւանյան խճուղու սկզբնամասում տեղի է ունեցել խոշոր ավտովթար: Իրար են բախվել «ՎԱԶ 21- 06», «Ֆոլկսվագեն Վենտո» եւ «Մերսեդես 300 Ե» մակնիշի մեքենաները: Ըստ ականատեսների`« Մերսեդես 300 Ե» մակնիշի մեքենան հարվածել է կայանատեղից դուրս եկող «ՎԱԶ 21-06»-ին, որին բախվել է նաեւ փակված ճանապարհին արգելակած «Ֆոլկսվագեն» մեքենան: Ի դեպ, վերջինի վարորդը կին է:
Հատկապես վնասվել են «ՎԱԶ 21 -06-ը» եւ «Ֆոլկսվագենը»: Մեքենաներից ոչ մեկի ուղեւորները մարմնական վնասվածքներ չեն ստացել: Իրավապահ մարմինները ճշտում են վթարի մանրամասները:
Գյումրիի «Ցայգ» հ/ը