Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՊԻԿՆ` ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԻ ՈՒՍԱՆՈՂ

Մարզեր

Դիլիջան քաղաքից մոտ 15 կմ հեռավորության վրա գտնվող Խաչարձան գյուղի 56-ամյա բնակիչ Սուրեն Մարտիրոսյանը սովորում է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի հեռակա ֆակուլտետի պատմության բաժնի առաջին կուրսում: Երեք երեխաների հայր է, արդեն ունի երկու թոռնիկ:

Ադրբեջանից բռնագաղթած Սուրենը ութ անգամ վիրահատվել է, երկրորդ խմբի հաշմանդամ է: Նա իրեն համարում է հայ հայրենասեր, որ հանգրվանել է հայրենիքում,մեծ պաթոսով արտասանում է հայրենասիրական թեմայով բանաստեղծություններ:

Սուրենն ամբողջ կյանքում երազել է հիմնավոր կրթություն ստանալ: Երիտասարդ տարիներին Բաքվում տեխնիկում է ավարտել,իսկ հիմա հայրենիքում իրականացնում է բարձրագույն կրթություն ստանալու իր երազանքը: Սուրեն Մարտիրոսյանն պնդում է է, որ ինքը պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի համադասարանցին է:

Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ