ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ՞ ԼԻԱՐԺԵՔ
Աջակցիր «Ա1+»-ինԱրդեն մեկ ամիս է` Գյումրիի Մուշ թաղամասում շինարարարական աշխատանքներ են տարվում. 19 տարվա ընդմիջումից հետո թաղամասն արթնանում է աշխատող մեքենաների ձայնից, բայց ոչ թե կառուցում են, այլ քանդում:
Պետբյուջեից աղետի գոտու վերականգման համար 82 միլիարդ դրամ է հատկացվել , մոտ 60 հազար քառակուսի մետր տարածք կառուցապատվելու է: 4080 անօթեւան ընտանիքների համար Գյումրիում կառուցվելու է 2300 բնակարան:
Աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Գլենդել Հիլզ կազմակերպությունը Մուշ թաղամաասում ապամոնտաժում է չորս կիսակառույց:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք հետագա կառուցման համար պիտանի չեն, նախ ամրաններն են ամբողջությամբ թալանվել, հետո էլ սեյսմակայուն չեն: Իսկ պատճառը պարզվել է ապամոնտաժումից հետո: Կիսակառույցները կառուցված են առանց հիմքի, ուղղակի գետնի` հողային շերտի վրա:
Իսկ կառուցողը «Ուրալսիբստրոյ» ընկերությունն էր: Այսօր մոտ 20 կիսակառույց ապամոնտաժվելու է, մինչեւ 2009թ. մարտի մեկը տարածքը մաքրվելու է, եւ գցվելու են նոր շենքի հիմքերը:
Իսկ Անի թաղամասում հիմնարկեք արդեն եղել է: Առաջիկա երկու տարիների ընթացքում կկառուցի 2300 բնակարան: Հնարավոր է` բնակարանների թիվը կհասնի մինչեւ 3000-ի:
Շինաշխատանքները կտեւեն 800 օր, եւ կավարտվեն 2010-ին:
Այսինքն՝ եւս երկու տարի անօթեւան բազմաթիվ ընտանիքներ սպասելու են: 20 տարի սպասում է եւ Գաբրիելյանների ընտանիքը: Ընդամենը 6 քմ տարածք կազմող տնակում ապրում են երեք հոգով: Նրանք Բնակարանի գնման վկայական` ԲԳՎ ստացել են, բայց իրացնել չեն կարողացել: Լինսի հիմնադրամի կառուցված բնակարաններից եւս զրկվել են, չնայած որ հաշվառված եղել են: Բնակարանաշինության համար անօթեւան ընտանիքը ուրախացել են, բայց եւ մտավախություն ունեն, որ գուցե իրենց այդպես էլ հերթ չհասնի, այս անգամ էլ սովորականի նման բնակարանամուտ տոնի ոչ անօթեւանը:
Գյումրիում անօթեւան 4080 ընտանիք կա, նրանցից շատերը ահա այսպես հուսալով էլ սպասում են բնակարանամուտի:
Գյումրիի «Ցայգ» հ/ը