ԷԼԻ ՇԻՆԱՐԱՐՆԵՐՆ ԵՆ ՄԵՂԱՎՈՐ
Աջակցիր «Ա1+»-ինԳյումրիի Բաղրամյան փողոցի բնակիչները խողովակների մաշվածության պատճառով զրկվել են խմելու ջրից: Այս խնդիրը ծագել է փողոցում կոյուղու վթարվելուց մոտ մեկ ամիս անց:
Վերջին օրերին բնակիչները խմելու ջուրը կրում են իրենց տներից բավականին հեռու գտնվող ծորակից: Սակայն նրանց բերած մի քանի դույլ ջուրը չի բավականացնում ամբողջ տան կարիքներին: Հատկապես դժվար է փոքր երեխա ունեցող ընտանիքների վիճակը: Այս դժվարին կացությունից դուրս գալու հույսով էլ բնակիչներն ահազանգել են «Ջրմուղկոյուղի»:
Մասնագետները պարզել են, որ փողոցի ջրագիծը չի գտնվում իրենց հաշվեկշռում: 30 միլիմետր տրամագծով խողովակաշարն անցկացրել են ռուս շինարարները՝ երկրաշարժից հետո՝ առանց համաձայնեցնելու «Ջրմուղկոյուղու» հետ:
Այդ խողովակներին էլ ժամանակին միացումներ են կատարել բնակիչներից մի քանիսը: Ամեն դեպքում մասնագետները հանձն են առել խնդրի լուծումը, ինչը կապված է խոչընդոտների հետ:
Չկա խողովակաշարի գծագիրը, ուստի միացման վայրերը դժվար է գտնել: Սակայն հարցի լուծման համար ամենամեծ խնդիրը խողովակների մաշվածությունն է:
Գյումրիի «Ցայգ» հ/ը