Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՐԱԴԱՐԱՆԻՑ ԽՈՆԱՎՈՒԹՅԱՆ ՀՈՏ Է ԳԱԼԻՍ / VIDEO /

Մարզեր

Թեեւ Կապանի գրադարանները անմխիթար վիճակում են, այնուամենայնիվ, նրանց դռներն ամեն օր բացվում են ընթերցողների առջեւ։ Կապանի թիվ 80 մանկական գրադարանը 15 հազար գրքային ֆոնդ ունի: Այն սպասարկում է խիտ բնակեցված թաղամասերից մեկը։

Նոր գրքերով չի համալրվում, թեպետ, պահանջարկ կա, իսկ եղածի պահպանության հարցն էլ դժվար է Գրադարանի տանիքը նորոգման կարիք ունի, անձրեւաջրերը լցվում են գրադարան , իսկ խոնավության հոտը նույնիսկ ամռանն այստեղից անպակաս է ։

Կապանում համայնքային ենթակայության 17 եւ 1 մարզային գրադարան է աշխատում։

Համայնքային գրադարանների համար աշխատել ասվածը հարաբերական է։Կարելի է ասել գոյատեւում են։

Համայնքային ենթակայության գրադարանների աշխատակիցների ցավոտ հարցերից մեկը նաեւ ցածր աշխատավարձն է։

Համեմատաբար լավ պայմաններում է մարզային գրադարանը։Այս տարի պետբյուջեի միջոցներով գրադարանը հիմնովին նորոգվել է ։ Լուծվել է ջեռուցման հարցը: Ի տարբերություն համայնքային գրադարանների մարզայինը նաեւ համալրվում է նոր գրքերով։

Կապանի «Սոսի» հ/ը