ԿԱՄՐՋԻ ՎՐԱ ՈՒՂԵՎՈՐՆԵՐՆ ԻՋՆՈՒՄ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ինՏավուշի մարզի Բերդի տարածաշրջանի հեռավոր, սահմանամերձ Չինարի գյուղի կամուրջը 2004 թվականից վթարային վիճակում է: Գյուղ մտնող ավտոբուսները ստիպված կանգնում են կամրջի եզրին: Ուղեւորներն իջնում են, ավտոբուսը մի կերպ անցնում է վթարային կամրջով, ուղեւորները նորից նստում են մեքենան: 11 մետր լայնությամբ կամրջից մի կերպ երթեւկելի է 3 մետրը:
Տավուշի մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի վարիչ Արտակ Սարգսյանի վկայությամբ` կամրջի հիմնանորոգման համար անցյալ տարվա հաշվարկներով պահանջվում էր 165 միլիոն դրամ: Նրա խոսքերով` 2009թ.-ին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Բերդի տարածաշրջանում ճանապարհաշինական մեծ աշխատանքներ են կատարվելու, որի շրջանակներում կնորոգվի Չինարիի կամուրջը:
Նոյեմբերյանի «Քամուտ» ՀԸ