Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՏԵՐ ԵՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ԻՐԵՆՑ ՇԵՆՔԵՐԻՆ

Մարզեր

Մաքուր մուտքեր, ապահով տանիք ու խնամված բակ ունենալու համար Ալավերդու 4 բազմաբնակարան շենքերի բնակիչներն այսուհետ իրենք ժողովներ կհրավիրեն եւ համապատասխան որոշումներ կկայացնեն։Լավ արդյունքներ ապահովելու համար բնակիչներին իրենց խորհուրդներով օգնելու էին եկել ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի փորձագետները։Նրանց աջակցությամբ Ալավերդու քաղաքապետարանը ձեւավորեց առաջին համատիրությունը։

Հիմնադիր ժողովի ժամանակ ընտրվեց համատիրության նախագահը եւ համատիրության կազմում ընդգրկված 4 շենքերի բնակիչներից ձեւավորվեց կառավարման խորհուրդ։

Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ