Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂԸ ԴԱՐՁԱՎ ՄԱՐԶԻՉ

Մարզեր


Այսուհետ Ախթալա քաղաքում գործելու է շախմատի ակադեմիայի մասնաճյուղերից մեկը:


Ախթալայում էր Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, միջազգային կարգի գրոսմայսեր Սմբատ Լպուտյանը:


Մինչ բացման արարողությունը Սմբատ Լպուտյանը 12 շախմատիստի հետ միաժամանակյա խաղ անցկացրեց։ Լավագույն խաղացող Արմեն Պապյանն էլ նշանակվեց մասնաճյուղի մարզիչ։


Լոռում մարզում Շախմատի ֆեդերացիան արդեն 6-րդ մասնաճյուղն է բացում։


Ախթալայի մասնաճյուղը բացվեց Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աջակցությամբ։ Կոմբինատի տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը Շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահին կոմբինատի կողմից մեդալ հանձնեց, իսկ ֆեդերացինային ՝ գավաթ։


Արդեն մեծ թվով երեխաներ շախմատի դպրոց հաճախելու ցանկություն են հայտնել։Պարապմունքներն անվճար են ։


Նորաբաց մասնաճյուղ կարող են հաճախել 3-ից 15 տարեկան երեխաները։


Ալավեերդու «Անկյուն+3»ՀԸ