Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳԱԶԸ ԳՅՈՒՂ ՉՀԱՍԱՎ

Մարզեր


Լոռու մարզի Մեծ Այրում համայնքում այս տարի էլ գյուղացիները ջեռուցման հարցը կլուծեն փայտի միջոցով։ Գազի խողովակները հասել են գյուղի մեջտեղ,բայց միայն այդքանը։ Դրանից հետո գյուղացիները երկար են սպասել շինարարներին,որոնք այդպես էլ այլեւս չեն երեւացել գյուղում։

Գազիֆիկացման ծրագրի համար կառավարությունը 29 մլն 80.000 դրամ է հատկացրել։ Ըստ գյուղապետ ապիկ Առուշանյանի` աշխատանքն անավարտ է մնացել, քանի որ գումարները վերջացել են, շինարարներն էլ թողել գնացել են: Թե Ինչ շինարարկան կազմակերպության աշխատողներ են եղել, գյուղապետը չգիտի։

Բայց գործը կիսատ թողնելու համար ուրիշ պատճառ էլ է եղել։ Ծրագրի իրականացման համար համայնքը պետք է 15 տոկոս ներդրում աներ՝ 4 մլն 362.000 դրամ։ 5 տոկոս ներդրումը կատարել են այդ նպատակով ստացած դոտացիայով։

«Այժմ խնդիրը մնացած 10 տոկոսն է, որը համայնքի սուղ բյուջեից հնարավոր չէ հատկացնել»,-ասում է Մեծ Այրումի գյուղապետ Պապիկ Առուշանյանը։ Խնդիրը լուծելու համար գյուղապետը մտադիր է հովանավորներ գտնել։ Պապիկ Առուշանյանը կարծում է, որ համայնքի ներդրումը լինելու դեպքում կառավարությունը հատկացումներ կանի եւ ծրագիրն անավարտ չի մնա։

Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ