Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՄ ՊԱՐԱՊՈՒՐԴՈՒՄ ԵՆ, ՀԱՄ ԷԼ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ

Մարզեր


Վանաձորի «Ավտոգեն Մ» ՍՊ ընկերությունը 2008թ-ի նոյեմբերի 1-ից պարապուրդի է մատնված: Ընկերության շուրջ 400 աշխատողներն էլ օգոստոս ամսից աշխատավարձ, ինչպես նա— այն ստանալու ժամկետների մասին տնօրինության կողմից որ—է հստակ պատասխան չեն ստացել: Վանաձորի «Ավտոգեն Մ» ՍՊԸ-ի արտադրանքը՝ կտրող, զոդող — գազաեռակցող սարքավորումներն ու մեքենաները, որոնք մեծ պահանջարկ ունեն արտաքին շուկայում, աշխատակիցների խոսքերով՝ արտահանվել — արդեն իսկ սպառվել են ԱՊՀ երկրներում, սակայն աշխատավարձերը մինչ օրս չեն վճարվել:


Ընկերության աշխատողների միջին ամսեկան աշխատավարձը կազմում է 60 հզ դրամ: «Ավտոգեն Մ» ՍՊԸ-ի հուսալքված աշխատակիցներն այսօր ամանորյա տոնական գնումների — առատ սեղան ունենալու հոգսով չեն մտահոգվում, նրանց համար գերխնդիր է օրվա հացի — տարրական կենցաղային խնդիրները լուծելու անհրաժեշտությունը: Ընկերության աշխատակիցները վճռականորեն են տրամադրված: Նրանք պատրաստվում են վաղը՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 10:30-ին զանգվածային բողոքի ակցիա կազմակերպել «Ավտոգեն Մ» ՍՊԸ տարածքում՝ պաշտպանելու աշխատանքի դիմաց արդարացի վարձատրություն ստանալու սահմանադրական իրավունքը: