ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՊԱՆՑԻՆԵՐԻՆ «ԽԵՂՃԱՑՐԵԼ Է»
Աջակցիր «Ա1+»-ինԱմանորը սարերի ետեւում չէ, իսկ կապանցիները չեն շտապում կատարել տոնական գնումները։
Սովորաբար դեկտեմբերի 25-ից արդեն խանութներում ասեղ գցելու տեղ չէր լինում, հերթեր էին գոյանում։
Այս տարի պատկերը այլ է։ Խանութներում ապրանքների տեսականին բազմազան է, սակայն գնորդներ չկան։
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը կապանցիներին էլ է խեղճացրել։
Եթե նախորդ տարիներին, անկախ ֆինանսական վիճակից, բոլորը ձգտում էին ճոխ սեղանների շուրջ դիմավորել, այս տարի միայն մտածում են ամենօրյա հացի փող վաստակելու մասին։
Այնուամենայնիվ, վաճառողներ հույս ունեն, որ մինչեւ դեկտեմբերի 31-ը առեւտուր կլինի։
Նրանց կարծիքով` մեկը մյուսից ետ չընկնելով` կձգտեն առատ սեղան գցել, քանի որ շատերն են հավատում, թե ինչպես դիմավորես նոր տարին այնպես էլ կշարունակես։
Կապանի «Սոսի» ՀԸ