ՄԱՐԶՊԵՏԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԷՐ
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու մարզպետն այսօր Ալավերդու բժշկական կենտրոնում էր։ Նա նշում է, որ առողջապահական այս հիմնարկի ֆինանսական խնդիրները թեեւ աստիճանաբար լուծվում են, կուտակված բազմաթիվ այլ հարցեր էլ կան։
Ներկայումս Ալավերդու բժշկական կենտրոնի պարտքը կազմում է 14 մլն դրամ, որը հիմնականում գոյացել է այլ բուժհիմնարկներից վերցված փոխատվություններից։ Ըստ մարզպետի՝ պարտքերի մի մասը հնարավոր է զիջվեն։ Ներկայում լուծման կարիք ունի մասնագետ կադրերի հարցը։ Մանկաբարձագինեկոլգիական բաժանմունքում կա կանացի լուրջ վիրահատություններ կատարող վիրաբույժի, ինչպես նաեւ այլ մասնագետների կարիք։ Առողջապահության նախարարը տեղյակ է խնդրին եւ այդ նպատակով շուտով քայլեր կձեռնարկվեն։
Այս տարի պետջյուջեից 72 մլն դրամ է հատկացվել բժշկական կենտրոնի մի մասնաշենքի կապիտալ նորգման համար։ Վերանորոգումից հետո այն կտրամադրվի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքին, որը մինչ այժմ գործել է առանձին շենքում։ Վերանորոգման աշխատանքները նախատեսվում է սկսել տարվա երկրորդ եռամսյակում։
Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ