ԱՆՎՃԱՐ ՍԱՐՔ, ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Աջակցիր «Ա1+»-ինԵլնելով գազի արտահոսքի պատճառով գրանցվող դժբախտ պատահարների բարձր ցուցանիշից, «Հայռուսգազ-արդը» կառավարության հետ համատեղ բազմաբնակարան շենքերի բնակարաններում դեռեւս 2008-ի դեկտեմբերից սկսել էր ահազանգող սարքերի տեղադրումը:
Ընդհանուր առմամբ, մինչեւ տարեվերջ Գյումրիում տեղադրվելու է 14 հազար սարք:Սարքավորումները ճիշտ ժամանակին ազդարաում են բնակարանում առկա գազի եւ շմոլ գազի արտահոսքի մասին, այսպիսով նվազեցնելով գազից թունավորվելու վտանգը: Ահազնագող սարքերի վառվող նարնջագույն կոճակը զգուշացնում է, որ գազի մուտքը բնակարան մեխանիկորեն դադարեցված է: Սակայն մասնագետները զգուշացնւմ են ոչ մի դեպքում ինքնուրույն չվերակագնել գազի մատակարարումը, այլ ահազանգել մասնագետներին, որպեսզի գազամատակակարումը վերականգնելուց առաջ վերջիններս պարզեն, թե ինչից է եղել գազի արտահոսքը կամ ինչ վտանգ կա բնակարանում:
«Այդ դեպքում մարդկային կյանքին վտանգ չի սպառնա: Ազդանաշանը տեղադրվում է գազասարքից մետր ու կես հառավորության վրա, նաեւ աշխատում է տարբեր ծխերի մինչեւ 70աստիճան տաքության դեպքում:Նույնիսկ ծխախոտի ծուխից կարող է անջատվել»,-սարքի մասին պատմում է սարքավորում տեղադրողներից մեկը:
Նման ահազանգող սարքավորումներ Հայ-ռուս գազարդի Գյումրու մասնաճյուղի աշխատակիցները երկու ամսվա ընթացքում տեղադրել են շուրջ 834 բազմաբնակարան շենքերի բնակարաններում:Իսկ մինչեւ տարեւվերջ պետք է հասցնեն տեղադրել Գյումրու բազմաբնակարանային շենքերի 14 հազար բնակարաններում: Ներկայումս սարքավորումների տեղադրման աշխատանքերն ընթանում են քաղաքի գրեթե բոլոր թաղամասերում, իսկ առաջանային տեղադրվում են այն բնարականներում , որոնք առավել ռիսկային են:
Մասնաճյուղի փոխտնօրենը չի մոռանում զգուշացնել, որ սարքավորումների տեղադրումը անվճար է բոլոր բազմաբնակարանային շենքերի համար:
Այլ է հարցը սեփական տների, տնակային ավանների եւ սպառման այլ օբյեկնետների դեպքում: Վերջիններիս պարագայում առայժմ բաժանորդն ինքն է պարտավոր, ցանկության դեպքում, սեփական միջոցներով ձեռք բերել ահազանող սարքավորումը:
Իսկ սեփական տների դեպքում սարքավորումների անվճար տեղադրման համար հետագայում ֆինանսավորում կլինի, թե` ոչ, դեռեւս պարզ չէ: Այդ հարցն հստակ կլինի միայն տարեվերջին, երբ բոլոր բազմաբնակարայնինները ապահովված կլինեն ահազանգող սարքավորումներով: Բազմաբնակարայիններին առաջնահերթ նախապատվություն տալը բնական է, նշում է պարոն Բաղրամյանը, սեփական տների համեմատությամբ վերջիններս առավել ռիսկային են, այստեղ բնակչության թիվը մեծ է եւ շատ շենքերում ծխատարերը պարզապես բացակայում են:
Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերություն