Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ՎՃԱՐԵ՞Լ

Մարզեր


Ալավերդցիները հրաժարվում են վճարել դեկտեմբեր ամսվա հեռախոսավարձը` համարելով, որ արդարացի չէ վճարել մի ծառայության դիմաց, որից չեն օգտվել:


Մալուխային ցանցի նորոգման պատճառով Սարահարթ թաղամասի 1-ին զանգվածի մոտ 7 շենքերի բնակիչների հեռախոսները դեկտեմբերին գրեթե չեն աշխատել։


Ըստ բնակիչների` այդ ընթացքում նրանք օգտվել են բջջային հեռախոսներից՝ ծախսելով մեծ գումարներ։


Սակայն հունվարին պարզ է դարձել, որ նախորդ ամսվա համար պետք է վճարել նաեւ ֆ‎իքսված հեռախոսակապի լրիվ վարձը։ Բնակիչները բողոքում են եւ չեն պատրաստվում վճարել հեռախոսի ամբողջ ամսվա վարձավճարը։


Իսկ« Արմենթելի» (Beeline)Թումանյանի մասնաճյուղում նշում են, որ ըստ կանոնակարգի, իրենք իրավունք ունեն մինչեւ 10 օր ժամկետով պրոֆ‎իլակտիկ նպատակներով անջատել բաժանորդների հեռախոսները, իսկ վարձավճարների հանումն ավելի լուրջ խնդիր է եւ կապված է իրենց վերադաս կազմակերպության հետ։


Դրանից բացի, ընկերությունում կարծում են, որ կապի որակի բարելավումն ավելին արժե, քան կես ամսվա վարձն է։


Ալավերդու «Անկյուն+3»ՀԸ