Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ՓԼՎԻ՞

Մարզեր


Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի ամերիկական կոչվող շենքերի բնակիչները հայտնվել են «արտակարգ» իրավիճակում:


Բանն այն է, որ շենքերի պատշգամբները փլուզման եզրին են: Շենքերի բնակիչները փաստում են, որ այստեղ ապրելը գնալով անհնար ու վտանգավոր է դառնում, քանի որ ամեն օր պատշգամբը մոտ մեկ սանտիմետրով առաջ է շարժվում — ամեն օր վտանգ կա, որ այն փուլ կգա:


«Ամենավտանգավորն իմ տունն է, քանի որ պատշգամբս ծառայում է որպես խոհանոց: Ընտանիքս 10 շնչից է բաղկացած ու դեպի խոհանոց միշտ մուտք ու ելք կա, գիտեմ, մի օր մի փորձանքի ենք գալու»,- նշում է բնակիչներից մեկը:


«Մի օր երկրորդ հարկից առաջինում եմ հայտնվելու»,- ավելացնում է մյուսը:


Վթարային շենքում ապրում է մոտ 8 ընտանիք: Լուկաշինում նման իրավիճակում են հայտնվել —ս 2 շենք, որոնք կառուցվել են ամերիկացիների կողմից որպես որբանոց դեռ—ս 1924 թ-ին:


Բնակիչները երկյուղով ապրում են այս տներում —, ըստ իրենց, վթարային լինելու պատճառով է, որ շենքը չի գազաֆիկացվում:


Բազմիցս են դիմել տարբել կառույցների թե գյուղապետարան, — թե մարզպետարան, ամեն անգամ ստացել են տարբեր պատճառաբանություններ, իսկ ամենից գործնական — իրատեսական պատասխանը եղել է. «Դուք ձեր գլխի ճարը տեսեք»:


Լուկաշինի գյուղապետ Փանոս Խորոզյանը չժխտեց, որ խնդիրն իրականում առկա է, սակայն նշեց, որ շենքերի խնդիրը գոնե մասամբ լուծելու համար անհրաժեշտ է մոտ 50 մլն դրամ, որը համայնքի ներկայիս բյուջեի պայմաններում անհնարին է: