ՏՆԵՐԸ «ՍՈՂՈՒՄ» ԵՆ. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ
Աջակցիր «Ա1+»-ին
Կապանի երկաթուղայինների չորրորդ նրբանցքի քառասունից ավելի բնակիչները սողանքային գոտում են ապրում:Իրենց խոսքերով` գիտակցում են , որ վտանգավոր պայմաններում են բնակվում ,բայց ուրիշ ճար չունեն:
Աշոտ Օհանջանյանի տունը ամեն վայրկյան կարող է փլվել:Տարբեր սենյակներում օրեցօր նկատելի են նոր ճաքեր:
Իսկ տան ետնամասի մի զգալի հատված ամրացրել է երկաթե լարով,հակառակ դեպքում պատը հողին կհավասարվի:
Բնակիչները բողոքել են Սյունիքի մարզպետարան, քաղաքապետարան ,բայց մինչ օրս սայլը տեղից չի շարժվել:Իրենց խոսքերով` արդեն հոգնել են — անիմաստ են համարում բողոքել:
Հողը անընդհատ սողում է ,նույնիսկ մեքենաների անցուդարձից տները ցնցվում են:
Երկաթուղայինների չորրորդ նրբանցքի բնակիչները հույս չունեն,որ իշխանությունները կարձագանքեն իրենց բողոքին:
Կարծում են ,որ միայն արտակարգ դեպքը նրանց կստիպի ուշադրություն դարձնել:
Իսկ հակասողանքային միջոցառումների իրականացման համար մարզին պետբյուջեից այս տարի —ս գումարներ չեն հատկացվել:
Կապանի «Սոսի» ՀԸ