ՎԱՀԱՆՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՂԹԵԼ
Աջակցիր «Ա1+»-ին
Գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տոնել «Մոսկով Օփենի» A խմբի մրցաշարում: Հայ շախմատիստը 6-րդ տուրում սպիտակներով առավելության է հասել Իվան Պոպովի նկատմամբ եւ միավորների քանակը հասցրել 5-ի:
Մրցաշարային աղյուսակը 5.5-ական միավորով գլխավորում են Էռնեստո Ինարկիչեւը, Ալեքսանդր Օնիշչուկը եւ Յան Նեպոմնյաշին: Իսկ Ռաֆայել Վահանյանը, Վիորել Յորդանեսկուն եւ Ալեքսանդր Ռյազանցեւը 5-ական միավորով ընթանում են 4-6-րդ հորիզոնականներում:
Մրցաշարում իր առաջին պարտությունը կրեց Գաբրիել Սարգսյանը, որը սպիտակներով անսպասելիորեն զիջեց Յուրի Յակովիչին: Օլիմպիական չեմպիոնը այս պարտությունից հետո ունի 3.5 միավոր, եւ զգալիորեն ետ է մնում առաջատարներից:
B Խմբի մրցաշարում աղյուսակը առանց միավորների կորստի գլխավորում են Դավիթ Գեւորգյանը եւ Սուրեն Պողոսյանը, որոնք 6 տուրերում նույնքան հաղթանակներ են տոնել: Առաջին կես միավորը կորցրեց Ռոբերտ Աղասարյանը, որը այս տուրում ոչ-ոքի խաղաց Վասիլիս Ստեցի հետ: Ռոբերտն այժմ ունի 5.5 միավոր: