Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ ՔԱՂՑԿԵՂՈՎ ՀԻՎԱՆԴՆԵՐԸ

Մարզեր


Լոռու մարզի թիվ 1 հիվանդանոցային համալիրի ուռուռքաբանական բաժանմունքում 2009թ.-ի փետրվարի 5-ի դրությամբ գրանցվել է 1384 հիվանդ, որը 228-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:


Լոռու մարզի գլխավոր ուռուցքաբան Նարինե Քալաշյանի փոխանցմամբ` հիվանդներից 19-ը մինչեւ 18 տարեկան են, որից 10-ը` 3-ից 10 տարեկան: Բժշկուհու դիտարկմամբ հիվանդների թվի ավելացումը կապված է նա— այն փաստի հետ, որ մարդիկ սկսել են ավելի ուշադիր լինել սեփական առողջության նկատմամբ — ավելի հաճախ են դիմում բժիշկներին:


Նարինե Քալաշյանի տեղեկացմամբ` առավել տարածված են կրծքագեղձի, միզասեռական օրգանների, աղեստամոքսային տրակտի նորագոյացությունները: Տղամարդկանց մոտ գերակշիռ տեղ է զբաղեցնում շնչառական համակարգի`՝ հատկապես թոքի քաղցկեղը:


Վերջին մեկ տարվա ընթացքում նվազել է քաղցկեղից մահացության ցուցանիշը. գրանցվել է 148 մահ, 2007թ.-ին այդ ցուցանիշը եղել է 205:


Ուռուցքաբանական բաժանմունքում 2008թ.-ին քիմիոթերապեւտիկ բուժում է ստացել 88 հիվանդ:


Գայանե Սարգսյան


Վանաձոր