Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏՆԱԿՆԵՐԸ` ԽՈՉԸՆԴՈՏ

Մարզեր


Մի քանի օրից Շիրակի մարզում մեկնարակում է պետբյոջեից ֆինանասավորվող բնակարանաշինական ծրագիրը: Գյումրիում շինհրապարակներն արդեն պատրաստ են: Իսկ ամենամեծ թվով անօթեւան ունեցող գյուղական համայնքում` Ախուրյանում, նախապատրաստական աշխատանքների համար դեռ սպասում են ձյան հալվելուն: Ախուրյանում կառուցվելու է 5 շենք, յուրաքանչյուրում` 30-40 բնակարան բացառապես անօթեւանների համար: Իսկ տնակում ապրող, բայց անօթեւանի կարգավիճակ չունեցող ընտանիքների համար պետությունը այլ մոտեցում ունի:


182 բնակարան՝ 182 անօթեւան ախուրյանացիների համար: Բնակարանաշինական նոր ու համայնքի համար վերջին ծրագիրը կմեկնարկի մեկ ամսից: Սակայն տարածքին նայելով չես էլ ենթադրի, որ հաշված օրեր են մնացել հիմնարկեքին` յոթ հեկտարի վրա դեռեւս ոչ մի նախապատարաստական աշխատանք չի տարվել: Խոչընդոտը տնակային թաղամասերն են, շինհրապարակում 80-ից ավելի տնակ կա: Շինաշխատանքների ընթացքում տնակներից ազատվել կամ դրանք իրենց բանակիչներով այլ տարածք տեղափոխելը, անհնար է: Արդյունքում արդեն որոշվել է. բնակարանները կառուցվելու են մաս-մաս: Նախ տնակներից համեմատաբար ազատ հատվածում կսկսվի բնակարանաշինություն, որի ավարտից հեո բնակարանները կտրամադրվեն հարեւանությամբ ապրող տնակների բնակիչներին:


Բացի այդ, տնակներում ապրող ընտանիքների ծանրակշիռ թիվ կա: Նրանք անօթեւանի կարգավիճակ չունեն, բնակարանաշինական ծրագրի հավակնորդներ չեն, այլընտրանք համարվող ԲԳՎ-ի իրավունք եւս չունեն: Այս բնակիչների ճակատագիրը դեռեւս հստակ չէ, ամենայն հավանականությամբ նրանց համար կաշխատի բնակարանների բարելավման սկզբունքը, կամ էլ վարկային տարբերակ, ինչը տնակում ապրող ոչ բոլոր բնակիչների բյուջեին է հասու: Այս տարի վարկի հույսին են մնալու եւ կիսակառույց ունեցողները:Անցած տարի պետբյուջեից վեց կիսակառույց նորոգվեց, այս տարի սակայն բյուջեն առատաձեռն չէ:


100 կիսակառույցներում արդեն ուսումնասիրություններ են կատարվում, թե որն է ենթակա հետագա կառուցման: Ծրագրից օգտվելու հայտ արդեն ներկայացրել են, քանզի հիփոթեքային վարկերի համեմատ այս դեպքում առաջարկվող տոկոսադրույքները կրկնակի քիչ են: Իսկ մի քանի ամիս առաջ համայնքի անօթեւանների համար կառուցվող քոթեջները թեեւ պատրաստ են, բայց պարզվում է անօթեւանի համար չեն: Վեց քոթեջ պետությունը պիտի գներ ու տար անօթեւան ընտանիքներին, սակայն հիմա արդեն հրաժարվել է: Քոթեջների արժեքը մեկ քառակուսի մետրի համար, մոտավոր հաշվարկով, 600 դոլար է: Ախուրյանում լրացուցիչ հողհատկացումներ են արվել նաեւ այնպիսի բնակարաններ կառուցելու համար, որոնք հանվելու են ազատ վաճառքի:Մնում է՝ հանրապետության ամենաաղքատ մարզում անհրաժեշտ շուկա ապահովել:


Գյումրիի «Ցայգ»ՀԸ