Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՓԱՅՏԱԿՈՃԵՐՆ ԵՆ ՆՈՐՈԳՈՒՄ

Մարզեր


Հարավկովկասյան երկաթուղու Դիլիջանի,Հաղարծինի եւ Գոշավանի անվտանգության ծառայության վաշտերի մոտ 30 աշխատակիցների աշխատանքի վայրը արդեն 13 օր է՝ Ալավերդի քաղաքն է։ Փետրվարի մեկից Ալավերդի-Ախթալա երկաթգծում նորոգման աշխատանքներ են կատարվում։ Երկաթգծի փայտակոճերը փոխվում են։


Փորող բանվորները դրսից են, մասնագիտական աշխատանք կատարողները՝ տեղացիներ։ Երկաթգծում կատարվող վերանորոգման աշխատանքները երթեւեկությանը չեն խանգարում, իսկ աշխատողների անվտանգությունն ապահովելու համար գնացքները 500 մետր հեռավորությունից ազդանշանով են մոտենում։ Վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո, ըստ մասնագետների՝ երկաթուղու երթեւեկությունը ավելի անվտանգ եւ ավելի արագ կդառնա։ Իսկ նոր փայտակոճերը կծառայեն մոտ 15 տարի։ Վերանորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել մինչեւ մարտի 1-ը ։


Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ