ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ
Աջակցիր «Ա1+»-ին
Լոռու մարզի Մարցի միջնակարգ դպրոցում կրթություն է ստանում 109 աշակերտ։ Սակայն դպրոցում ոչ թե 11, այլ ընդամենը 9 դասարան կա` 2-րդ 3-րդ եւ 5-րդ 6-րդ դասարանները կոմպլեկտավորված են։
Դպրոցում աշակերտների թիվը նվազելու միտում ունի, քանի որ գյուղի երիտասարդ ընտանիքները տեղափոխվում են՝ իրենց հետ տանելով դպրոցահասակ երեխաներին։
Քանի որ դպրոցներն աշակերտ թվով են ֆինանսավորվում, աշակերտների տեղափոխվելը նաեւ դպրոցի ֆինանսավորման վրա է ազդում։ Նախատեսված գումարը չի բավականացնում 18 ուսուցչի աշխատավարձերը վճարելուն, եւ աշխատավարձի ֆոնդին է տրամադրվում նաեւ պետության կողմից դպրոցի պահպանության համար հատկացվող 18 մլն դրամի գերակշիռ մասը։
Այս դեպքում էլ հետին պլան են մղվում դպրոցի պահպանությունն ու գույքի ձեռքբերումը։
Մարցի դպրոցում նաեւ մասնագետների խնդիր կա։ Ուսուցիչները հիմնականում մասնագետներ չեն։ Նրանցից 7-ը ներկայում հեռակա մասնագիտական կրթություն է ստանում։ Երկու ուսուցիչ էլ Վանաձորից են գալիս, իսկ քիմիայի դասաժամերը մասնագետ չլինելու պատճառով ընդհանրապես չի դասավանդվում։
Ալավերդու «Անկյուն+3» ՀԸ