A
A
Ոստիկանի պատճառով
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր, մոտավորապես ժամը 13-ին, Գյումրիի Նժդեհի պողոտայի եւ Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել "Օպել" եւ "Ուազ" մակնիշի ավտոմեքենաները:
Ըստ ականատեսների, ովքեր խուսափեցին տեսախցիկից, մեղավորը ճանապարհային երթեւեկությունը կարգավորող ոստիկանն է եղել, ով միանգամից երթեւեկելու նշան է տվել 2 ավտոմեքենաներին էլ, դրանով ցանկանալով ճանապարհ բացել Գյումրի ժամանող Վարչապետի ավտոշարասյան համար: Միաժամանակյա շարժմանն էլ հետեւել է բախումը: Տուժածներ չկան, վնասները միայն նյութական են:
Գյումրիի "Ցայգ" ՀԸ