Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիահերձարանը փող չունի

Մարզեր

Գյումրիի պաթանատոմիական լաբորատորիայի, այլ կերպ ասած դիահերձարանի շենքի վերանորոգման հարցը այս տարի նորից մնաց օդից կախված:

2005 թվականին արյան փոխներարկման կայանի նախկին շենքը տրամադրվել էր դիահերձարանին, մնում էր միայն վերանորոգել այն: Սակայն դեռեւս ֆինանսական միջոցներ չկան: Ամենայն հավանականությամբ շենքը չի էլ վերանորոգվի: Առողջապահության նախարարությունում որոշել են՝ դիահերձարանը կշարունակի աշխատել հին շենքում, քանի դեռ չի կառուցվել բժշկական համալիրը:

Բյուջեն ամեն դեպքում փակ է դիահերձարանի համար, միջոցները սուղ են: 2007 թվականին շենքի վերանորոգման համար սոցներդրումների հիմնադրամը 50 միլիոն էր հատկացրել, թե ինչ եղավ գումարը, հայտնի չէ:

Իրատեսական համարվող շենքի վերանորոգման համար գումար չկա, հիմա էլ նախարարությունը նոր տարբերակ է առաջարկում, կառուցվելիք բժշկական համալիրում համապատասխան ծառայության համար տարածք առանձնացնել:

Նախնական խոստումներով բժշկական կենտորնը շահագործման կհանձնվի 2013 թվականին, դիահերձարանն էլ կամ կտեղափոխվի, կամ ոչ: Եթե չտեղափոխեն, ուրեմն նոր կմտածեն արյան փոխներարկման կայանի նախկին շենքի վերանորոգման մասին:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ