Նիկոլ Փաշինյանի այցը Եռաբլուր՝ հարգելու ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը բարձրաստիճան այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այսօր՝ ապրիլի 2-ին այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները պետք է շարունակվեն: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ միևնույն ժամանակ հարկավոր է պատրաստ լինել ցանկացած զարգացման: «Բանակցությունները պետք է շարունակվեն, բայց մենք նաև պետք է հասկանանք, որ քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, մենք՝ որպես պետություն, ժողովուրդ, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման»,- հաղորդմամբ ասել է Նիկոլ Փաշինյանը: Ըստ «Ամերիկայի ձայն»-ի, Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում՝ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, մասնավորապես հայտարարել է. - «Տարածքներ խաղաղության դիմաց, այդ ձևաչափը ես այսօր վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անում՝ նոր պատերազմ, նոր տարածքների դիմաց։ Ոչ մի բան չի զիջվելու։ Հնարավոր են կոմպրոմիսներ։ Մենք այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»։