Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիտալի Բալասանյանը բոլոր սահմանները հատել է. Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
varujan-nkar

Քառօրյա պատերազմը  պայմանավորված էր: «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համահիմնադիր Վարուժան Ավետիսյանը Եռաբլուրում նման հայտարարություն արեց՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ավելացնելով, որ պայմանավորվածությունը  Ռուսաստանի և Ադրբեջանի շահերը սպասարկելու նպատակով էր: «Նաև Նիկոլ Փաշինյանը ժամանակին դիպուկ  բնութագրել էր  որ ապրիլյան պատերազմը արվել էր  Ադրբեջանին ԵԱՏՄ  մտցնելու նպատակով: Մենք էլ ենք այդ տեսակետը առաջին օրերից արտահայտել»: Ինչ վերաբերում է Արցախի ներգրավումը բանակցային կողմ,  ապա ըստ Վարուժան Ավետիսյանի՝ Արցախը չպիտի վերադառնա բանակցային կողմ, որովհետև Արցախը Հայաստանի  մարզ է: «Արցախի Հանրապետության սուբյեկտացումը մեզ կտանի դեպի փակուղի և հնարավորություն կստեղծի, որ Ռուսաստանը շահարկի այդ հանգամանքը և արևմուտքին հեռացնելով գործընթացից, միանձնյա կերպով փորձի ապակայունացնել իրավիճակը»:  Վարուժան Ավետիսյանը անդրադարձավ նաև  օրեր առաջ  Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն կոչին, թե «Սասնա ծռերը»  չպիտի հատեն Արցախի սահմանը: «Նա բոլոր սահմանները հատել է, այդ թվում քրեաիրավական առումով: Նա պիտի պատասխանատվության կանչվի իր կատարածի համար՝  Բերձորի դեպքերի համար»: Ավետիսյանը կարծում է, որ  Վիտալի Բալասանյանը պիտի զրկվի իր պաշտոնից: «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամներ՝ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Հովհաննես Չուքասզյանը, Գևորգ Սաֆարյանը և կուսակցության այլ աջակիցներ Եռաբլուրում իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակին: