Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասուն Միքայելյանը մնում է միակ թեկնածուն (տեսանյութ)

Քաղաքականություն
ekm1

«Քանի որ երկրապահում լուծվում է մեր հայրենիքի պաշտպանության հարցը, մենք փորձեցինք, պարտավորվեցինք լրացնել ԵԿՄ շարքերը, օգնել Սասուն Միքայելյանին, ավելի շատ պարտադրել Սասուն Միքայելյանին, որպեսզի նա կարողանա կազմակերպել Երկրապահի ձևավորման այս ամբողջ պրոցեսը », ասում է Ազատամարտիկների դաշինքի նախկին անդամ, «Արաբո» ջոկատի հրամանատար, հասարակական գործիչ Մանվել Եղիազարյանը։ Արտահերթ գումարված ԵԿՄ վարչության նիստին, Եղիազարյանի խոսքով, վերջնական որոշվեց, որ ապրիլի 7-ին պետք է համագումարը լինի։ «Առայժմ միայն Սասուն Միքայելյանի թեկնածությունն է։ Եթե կլինեն նոր թեկնածուներ, պարտադիր կառաջադրվեն»,- նշեց ազատամարտիկի։ Հասարակական գործիչն ասաց, որ այսօրվա նիստով միաձայն կրկին վերահաստատել են Սասուն Միքայելյանի թեկնածության առաջադրումը։ Նաև որոշվել է, որ վարչության կազմը լինելու 25-հոգանոց, որը ամեն երեք ամիսը, վեց ամիսը մեկ ազատ ժողովներ կազմակերպի, իսկ վարչության կազմը դեռևս չեն որոշել։ Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ ներկա չեն Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ԱԺ նախկին պատգամավոր Սեյրան Սարոյանը, Եղիազարյանը պատասխանեց, որ տեղյակ չէ, սակայն կարծում է, որ բոլորին էլ ուղարկվել են նիստին մասնակցելու հրավերներ։ Ազատամարտիկը չմեկնաբանեց Փաշինյան-Ալիև հանդիպումը՝ պատճառաբանելով մանրամասներից տեղյակ չլինելը, իսկ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» վերտառությամբ հայտարարության կապակցությամբ ասաց. «Դա կարելի էր ասել, որ լավերից մեկն էր, որը մենք, վերջապես, լսեցինք մեր իշխանության շուրթերից»։ Մանրամասները տեսանյութում.