Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադամը լիդեր էր բնավորությամբ, բայց ոչ ցուցադրական» (տեսանյութ)

Քաղաքականություն
gayane-sahakyan-nkar

Քառօրյա պատերազմի մասնակից Ադամ Սահակյանի մայրը՝ Գայանե Սահակյանը որդուն բնութագրում որպես քչախոս մարդու: Նա նշում է, որ վերջին անգամ, երբ որդու հետ է խոսել, Ադամը ոչինչ չի պատմել, թե ինչ է կատարվում սահմանին: «Ինքը լիդեր էր բնավորությամբ, բայց ոչ ցուցադրական: Ինքը ամեն ինչ կարգավորում էր, գցում էր իր տեղը»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ Ադամ Սահակյանը  ապրիլի 1-ի առավոտյան բարձրացել էր դիրքեր և նույն օրվա գիշերը՝ ժամը 3։00-ի սահմաններում տեղի է ունեցել հարձակումը։ Նա  իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ,  զոհվել է առավոտյան ժամը 8:00-ի սահմաններում, մարմնին և դեմքին ստացած ծանր հրազենային վիրավորումներից։