Խնկարկություն Քյարամ Սլոյանի շիրիմի մոտ (տեսանյութ)
ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այցելել է Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում գտնվող եզդիների գերեզմանատուն և հարգանքի տուրք մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հիշատակին: Խնկարկելով Քյարամ Սլոյանի շիրիմի մոտ՝ մարզպետը, Քյարամի մայրը և մյուս ներկաները իրենց խոնարհումը հայտնեցին քառօրյա պատերազմում հանուն հայրենիքի կյանքը զոհասեղանին դրած հերոսներին: Ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանը Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքից էր: Ծառայելով կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարության ներքո՝ Քյարամը մինչև վերջին պահը մնացել է հրամանատարի և զինակից ընկերների կողքին: Երեք տարի առաջ` ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ ձեռնարկեց արցախա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկարությամբ: Հայ ժողովրդի միասնական կամքով ու անմնացորդ նվիրումի շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել հակառակորդի հարձակումը։ Մերօրյա հերոսների սխրանքն անմահ է, հիշատակը՝ հավերժ