Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր իրավիճակում նոր հարաբերությունների զարգացման ճանապարհներ են բացվել. նախարարը ԵՄ դեսպանին

Քաղաքականություն
news1554281419730410304201911

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ԵՄ օժանդակությամբ իրականացվող ծրագրերին և նոր Հայաստանի զարգացմանն ուղղված ԵՄ առաջիկա նախաձեռնություններին։  Նախարար Հակոբ Արշակյանը նշել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացի կարևորությունը, ընդգծել ապագայի ծրագրերի նկատմամբ ունեցած մեծ ակնկալիքներն ու արդյունավետ համագործակցության հեռանկարները։  Նախարարն անդրադարձել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի զարգացմանն ուղղված քայլերին, կրթություն-գիտահետազոտական ոլորտ-արտադրություն փոխկապակցվածության արդյունքում տնտեսության առաջընթացին ուղղված ծրագրերին, ինժեներական ոլորտի զարգացմանը միտված էկոհամակարգի ստեղծման գործընթացին։ Քննարկվել են նաև Հայաստանի թվային օրակարգի ձևավորման և մշակման ուղղությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր, ինչպես նաև այդ գործընթացում ԵՄ ներգրավվածության հնարավորությունները: Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանը, մեկ անգամ ևս ընդգծելով ԵՄ հետ գործակցության ընդլայնման կարևորությունը, նշել է, որ նոր իրավիճակում նոր հարաբերությունների զարգացման ճանապարհներ են բացվել, և հայկական կողմը պատրաստ է բազմակողմ և ընդլայնված համագործակցության։   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն