Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ն օգնում է Հայաստանին, հզորացնելու տնտեսությունը. Սվիտալսկի

Քաղաքականություն
svitalski

Ապրիլի 4-ին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդես է եկել բացման խոսքով «Հայաստանն ու Արևելյան գործընկերության տասներորդ տարեդարձը. տասնամյակը միասին՝ ձեռքբերումներն ու առաջընթացը» խորագրով համաժողովին: Միջոցառումը կազմակերպել էին Ռումինիայի նախագահությամբ ԵՄ խորհուրդը, ԵՄ Արևելյան գործընկերությունն ու Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:  Դեսպան Սվիտալսկին ընդգծել է, որ Արևելյան գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների, փոխադարձ շահերի, սեփականության ու պատասխանատվության վրա և նպատակ ունի քաղաքացիների համար կոնկրետ արդյունքներ գրանցել, օրինակ առևտրի, շարժունակության, տնտեսական զարգացման ոլորտներում և բարելավել կյանքի որակը: Եվրոպական միությունը օգնում է իր գործընկեր երկրներին, ներառյալ Հայաստանին, հզորացնելու տնտեսությունը, միակցվածությունը, հասարակությունն ու կառավարումը: ԵՄ-Հայաստան հարաբերությունները նոր փուլ են մտել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի /CEPA/ ստորագրումից հետո, որը շատ ոլորտներում խորացնում է համագործակցությունը՝ խթանելու բարեփոխումները, ժողովրդավարական արժեքները, արդիականացումն ու փոխշահավետ գործընկերությունը: