Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությունը փոփոխություն կատարեց «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում

Քաղաքականություն
karavar

Կառավարությունը ապրիլի 4-ի նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում։
Առաջարկվող փոփոխությամբ՝ կարգավորվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից վարչապետի աշխատակազմ և պետական կառավարման համակարգի մարմիններ գործուղման իրավահարաբերությունները։ Այս կարգավորմամբ դիվանագիտական ծառայություն իրականացնող անձինք կպահպանեն իրենց դիվանագիտական ծառայողի կարգավիճակը՝ Արտաքին գործերի նախարարությունից պետական կառավարման համակարգի մարմիններ,  Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի աշխատակազմեր գործուղումների դեպքում։