Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի աղյուսակում նահանջեց 5 տեղով

Սպորտ
sport-fifa

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, այսօր հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը մեկ ամսվա ընթացքում նահանջել է 5 աստիճանով եւ այժմ զբաղեցնում է 106-րդ տեղը: Մեր թիմի նախորդ մրցակիցները՝ Բոսնիա եւ Հերցեգովինայի եւ Ֆինլանդիայի ընտրանիները, չեն բարելավել իրենց դիրքերը: Բոսնիացիները մնացել են նույն 35-րդ հորիզոնականում, իսկ ֆիները նահանջել են մեկ աստիճանով եւ այժմ 60-րդն են: Իսկ ահա Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը՝ Հունաստանը, բարձրացել է 2 տեղով եւ ներկայումս զբաղեցնում է 43-րդ հորիզոնականը: Ինչ վերաբերում է Լիխտենշտեյնի ընտրանուն, ապա այն 182-րդն է վարկանիշով: Նշենք, որ ՖԻՖԱ-ի աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը, որն ընդամենը մեկ միավորով է գերազանցում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի ընտրանուն: Երրորդ տեղում Բրազիլիայի թիմն է, որն բավականին հետ է մնում երկու առաջատարներից: