Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետն անդրադարձել է ՊԵԿ-ի պարգևավճարներին

Քաղաքականություն
nikol-ananyan

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը դիմելով Պետեկամուտների նախագահ Դավիթ Անանյանին նշեց. «Տարվա ամենասկանդալային թեմային ենք հիմա անդրադառնալու՝ խոսքը ՊԵԿ-ի պարգևավճարների մասին է: Մենք անցյալ տարվա պետական բյուջեի արդյունքներով կայացրել էինք որոշում և ես ուզում եմ ասել, որ այս տարի առաջին եռամսյակում ՊԵԿ-ը 11, 4 մլրդ դրամով գերակատարել  է հարկային եկամուտների պլանը: ՊԵԿ-ը պարտավորվել է, որ այս տարվա պետական բյուջեն առնվազն 40 մլրդ դրամով գերակատարվելու է, ինչը մեզ հնարավորություն  է տալու 2019 հուլիսի 1-ից բարձրացնել զինծառայողների աշխատավարձերը, իսկ սեպտեմբերի 1-ից էլ՝ ուսուցիչների:  Ես ուզում եմ ասել, որ 2018-ը հարկային հավաքագրումների առումով շատ բարդ տարի է եղել, մենք շատ լարված ենք եղել այդ առումով»: Վարչապետն ընդգծեց, որ այն Հայաստանում, որը մենք ուզում ենք ունենալ, պետական ծառայության վարկանիշը պիտի բարձր լինի: Կառավարությունը պիտի պետական ծառայությունը գրավիչ դարձնի առավել բարձր մասնագիտական որակավորում ունեցող կադրերի համար:  «Երբ որ մենք խոսում ենք պետական համակարգում վարձատրությունների այսպիսի համակարգի ձգտելու մասին՝ սա ամենևին էլ առանձին վերցրած պաշտոնյանների բարեկեցության հարցը լուծելու մասին չէ: Սա հանրությանը որակյալ ծառայություններ մատուցելու մասին է և հանրության առաջ ծառացած օրակարգերը պատշաճ և արդյունավետ կերպով լուծելու մասին է  և մենք գնալու ենք այդ ճանապարհով»: