Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԱԾ-ն ֆեյքերի դեմ կպայքարի զգույշ և մտածված (տեսանյութ)

Քաղաքականություն
artur-nkar

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանին հանձնարարել է՝ քայլեր ձեռնարկել սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում ապատեղեկատվության դեմ: «Մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց, եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում՝ հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է, և ես հույս ունեմ, որ Ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ»,- նշել է  Փաշինյանը: Կառավարության նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը նկատեց, որ ֆեյքերի դեմ պայքարը իրականացնելու են զգույշ, մտածված. «Եթե գրառումների մեջ, դա ֆեյք կլինի, թե սովորական անձ, չկա հանցակազմ  այդտեղ իրավապահները որևէ  գործունեություն իրականացնելու առիթ չունեն: Եթե կա գրառման մեջ հանցակազմ, այդ դեպքոմ ԱԱԾ-ն և մնացյալ իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատախան միջոցառումներ, որպեսզի կանխեն և բացահայտեն այդ հանցագործությունը»: Արթուր Վանեցյանը վստահեցրեց՝ խոսքի ազատությանը չեն վնասելու: ԱԱԾ-ը պետին՝ վարչապետի հանձնարարականի վերաբերյալ, անդրադարձել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոանիսյանը: Նա  ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վատ, շատ վատ միտք է ԱԱԾ-ին հանձնարարել պայքարել հանցակազմ չպարունակող երևույթի դեմ: Թեև խնդիրը լրջագույն է, բայց դրա դեմ պայքարն այլ դաշտում է»:  Ի դեպ, Լրատվամիջոցները  ԱԱԾ պետից հետաքրքրվեցին նաև  նրա մոր՝  Մարգարիտ Ազարյանի ազատման իրական պատճառը իմանալու համար: Սակայն նա չցանկացավ մեկնաբանել, միայն ընդգծեց, որ մայրը ազատվել է   Վարչապետի աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման  վարչության պետի պաշտոնից  իր դիմումի համաձայն: «Այս գործընթացը մի անձանվորեք, մայրս պետական համակարգում աշխատել է շատ երկար տարիներ: Իմ աշխատանքը և մորս աշխատանքը մի կապեք իրար»,- հավելեց Արթուր Վանեցյանը: