A
A
Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում
Ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերապայծառ Ժոզե Ավելինու Բետանկուրին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Վատիկանի և Հայաստանի հարաբերություններին, զինված ուժերում հոգևոր ծառայությունների գործառույթներին և խնդիրներին, կրոնական ազատություններին և հոգևոր դաստիարակությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է բանակ-եկեղեցի կապի անհրաժեշտությունը և կանոնակարգված հարաբերությունների կառուցումը: