Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիայի դեսպանատան հաղորդագրությունը (տեսանյութ)

Պաշտոնական
56281625_2269040606645147_8957462034509725696_n

Նշանակալի օր՝ թե Հայաստան-Եվրամիություն, և թե Հայաստան-Գերմանիա հարաբերություններում։ Գերմանիայի Բունդեսթագն ապրիլի 4-ին ձայների ճնշող մեծամասնությամբ հավանության է արժանացրել Եվրամիության հետ խոր և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը (CEPA)։ Դեսպան Մաթիաս Քիսլերը նշել է․ «Շրջանակային պայմանները Համաձայնագրի համար հրաշալի են «Թավշյա հեղափոխության» դրական զարգացումներից ի վեր։ Ուրախ ենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բովանդակալից ճանապարհային քարտեզ է ներկայացրել Համաձայնագրի իրականացման համար։ Մենք հաճույքով ենք մասնակցում Համաձայնագրի իրականացմանը։» Հայաստանի և Գերմանիայի միջև հրաշալի հարաբերությունների ապացույցն են դաշնային կանցլեր Մերկելի՝ Հայաստան կատարած պատմական այցն ու դրան հաջորդած բարձրաստիճան փոխայցերը։ Նոյեմբերին Գերմանիա այցելեց նախագահ Արմեն Սարգսյանը, փետրվարին՝ վարչապետ Փաշինյանը, մարտին՝ Ազգային Ժողովի նախագահ Միրզոյանը։ Իսկ այսօր Երևան է ժամանել Դաշնային սահմանադրական դատարանի վեց դատավորներից բաղկացած պատվիրակությունը։