ԱԱԾ-ին օգնություն է առաջարկում՝ ֆեյքերին գտնելիս
ԱԱԾ-ն ավելի կարևոր անելիքներ ունի, քան ֆեյքերով զբաղվելը ,-ասում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ֆեյքերին վերաբերյալ հանձնարարությանը: Ըստ նրա՝ այդ ոստիկանության գործն է։ Իր կարծիքով՝ նոր իշխանության կողմնակիցների մեջ էլ ֆեյքեր կան։ Ընդհանրապես սոցիալական հարթակներում քննարկումները դարձել են հայհոյախառն։ «Մենք պետք է նոր օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գանք և հրապարակային վիրավորանքը դիտարկենք որպես քրեական օրենք: Բավական է մեկ երկու հոգու տուգանեն, դա զսպաշապիկ կհանդիսանա մյուսների համար»,- ասաց նա։ Քաղաքացիական գիտակցություն հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոոնյանը բաց նամակով դիմել է ԱԱԾ պետին՝ հայտնելով որ պատրաստ է օժանդակել նրանց կեղծ օգտատերերին գտնելու գործում, սակայն դեռ պատասխան չի ստացել:: «Եթե Հայաստանում ֆեյքերի դեմ օրենք դուրս գա, դա միայն վնասելու է Նիկոլ Փաշինյանին: Փաշինյանի ֆեյքերը տասնյակ հազարների են հասնում, մենք վեց հազարի մոտ բացահայտել ենք կեղծ օգտահաշիվ»,- ասաց նա։