Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը պարգեւը հանձնել է որդիներին

Պաշտոնական
060419HrantVardanyanRubenMelikyanPargev-1

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում ապրիլի 6-ին տեղի է ունեցել պարգեւատրման արարողոթյուն: Նախագահ Սահակյանն Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար բարերար Հրանտ Վարդանյանին հետմահու պարգեւատրել էր <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշանով: Երկրի ղեկավարը պարգեւը հանձնել է բարերարի որդիներ Միքայել ու Կարեն Վարդանյաններին՝ նշելով, որ Արցախում միշտ հիշում եւ բարձր են գնահատում Հրանտ Վարդանյանի հայրենանվեր գործունեությունը: Բակո Սահակյանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ գործունեության համար փաստաբան Ռուբեն Մելիքյանին է հանձնել <<Մխիթար Գոշ>> մեդալ:   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ